Ապրիլի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում առաջին անգամ հայ երաժշտասեր հանդիսատեսին կներկայացվի “Լարինդան եւ Վանեսիոն” կատակերգական օպերան: Բարոկկո ժանրի ստեղծագործության հեղինակն է Ադոլֆ Հասսեն:
Մուրադ Ամիրխանյանը, Ան-Շարլոտ Մոնվիլը եւ Բրունո Ստրեֆը
Լարինդայի կերպարը մարմնավորում է միջազգային մեծ բեմերում հաջողություններ ունեցած արտիստուհի, կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլը, իսկ Վանեսիոյի դերում է մեր հայրենակից, միջազգային մրցույթների դափնեկիր, բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը: Կատակերգական օպերայի բեմադրիչը Բրունո Ստրեֆն է, բարոկ նվագախումբը` “ՀաԵր”-ը:
Կոլորատուրային սոպրանո Ան-Շարլոտ Մոնվիլը
“Առաջին անգամ չէ, որ հայրենիքումս եմ. փորձում եմ պահպանել մեր երկրի ու Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող կամուրջը: Այսօր այստեղ եմ ֆրանսիացի կոլեգաներիս հետ: Մեզ կապում է արվեստը”,-ասել է Մուրադ Ամիրխանյանը:
Նա նաեւ հետեւյալն է նշել.“Այս բեմադրությունը մեծ հաջողություններ է ունեցել տարբեր երկրների բեմերում, բայց ինձ համար շատ կարեւոր է հայրենիքս… Յուրաքանչյուր առավոտ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ կարող եմ անել երկրիս համար: Այս պարագայում ցանկացա հայրենակիցներիս ներկայացնել այն գոհարը, որ գտել եմ”:
Բաս-բարիտոն Մուրադ Ամիրխանյանը
Լրագրողների հետ հանդիպման ավարտին Մուրադն ու Ան-Շարլոտը անակնկալ են մատուցել հավաքվածներին` հանդես գալով ակապելլա կատարումներով: Արտիստներն արդեն սկսել են առաջիկա համերգի նախապատրաստական փորձերը:
BRAVO.am-ը “Լարինդան եւ Վանեսիոն” կատակերգական օպերայի ինֆորմացիոն հովանավորն է:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: