Լեդի Գագայի մասին լուրերն ու բամբասանքները անդադար հեղեղում են համացանցն ու լույսի արագությամբ տարածվում: Վերջերս էպատաժի թագուհին էական ոճային փոփոխություններ ունեցով`շիկահեր Գագան դարձավ սեւահեր, երկրպագուները տեսան նրա քթի փիրսինգը, այնուհետեւ դիտեցին Marina Abramovic Institute նախագծի համար նկարահանված տեսահոլովակը, որտեղ Գագան մերկ էր:
Լեդի Գագան ու Թեյլոր Քինին
Այժմ էլ երգչուհու երկրպագուները տառապում են` տեղեկություններ են տարածվել, թե նա շուտով ամուսնանում է: Գագան ու ընտրյալը` դերասան Թեյլոր Քինին, ում մասին արդեն պատմել ենք դեռեւս ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս տեղեկությունը, սակայն զույգին մոտ գտնվող աղբյուրը վստահեցնում է, որ մոտ ապագայում երգչուհին ու դերասանը միմյանց հավերժ սիրելու երդում կտան: Ի դեպ, տեղեկությունների համաձայն, պարզ է նաեւ արարողության վայրը: Գագան ու Քինին կամուսնանան փեսացուի հայրենիքում` Լանքասթերում:
«Թեյլորը միշտ ասում էր, որ ուզում է Լանքասթերում ամուսնանալ: Գագայի հետ նրանք հաճախ են այցելել իր ծննդավայր, նա էլ է սիրում այդ վայրը: Երգչուհուն ամենից շատ դուր է գալիս այն փաստը, որ Լանքասթերը փոքրիկ է, եւ նրանք կարող են աննկատ մնալ այդտեղ»,- հայտնել է զույգին մտերիմ անանուն աղբյուրը: Երգչուհու մտերիմներն ու ծանոթները եւս հաստատել են վերոհիշյալ հայտարարությունը:
Լեդի Գագան Marina Abramovic Institute-ի տեսահոլովակում
Լանքասթերի բնակիչներից մեկը խոստովանել է, որ քաղաքում արդեն տեղյակ են գալիք իրադարձության մասին: «Սա իրական տոն է լինելու մեզ համար: Մեր փոքրիկ քաղաքում կկայանա նման հայտնի մարդկանց հարսանեկան արարողությունը»,- հայտնել է Լանքասթերի բնակիչներից մեկը:
Թեյլոր Քինին
Քննադատները դժվար են պատկերացնում «մոնստրերի թագուհուն» պաշտոնապես ամուսնացած կնոջ կերպարում, ով ճաշ է եփելու սիրելիի համար ու լվանալու է նրա հագուստը համաշխարհային շրջագայությունների մեկնելու փոխարեն :):
Առաջարկում ենք ստորեւ դիտել Լեդի Գագայի` Marina Abramovic Institute նախագծի համար նկարահանված տեսահոլովակը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: