«Շանթ» հեռուստաընկերության նախագծերից հայտնի Լենա Ղազարյանն ամուսնացել է։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է հարսանիք չանելու պատճառի եւ ճամփորդության մասին։
«Փորձեցինք ավելի հետաքրքիր ձեւով կազմակերպել մեր ամուսնությունը։ Սկզբում եղավ առաջարկություն ծովափին, եւ մեր ամուսնությունը պսակվեց ճամփորդությամբ», - պատմել է երգչուհին։
Լենան նշում է՝ ճիշտ է՝ բոլոր աղջիկները երազում են հարսի ճերմակ զգեստ հագնելու մասին, բայց ինքը սիրում է տարբերվել։
Լենա Ղազարյանն՝ ամուսնու հետ
Երգչուհին եւ ընտրյալն ամուսնացել են փետրվարի 19-ին։ Ամուսնու մասին խոսելիս Լենան ասել է.«Նա կապ չունի իմ ասպարեզի հետ։ Անունը եւս չեմ ուզում նշել. նրան գաղտնի եմ պահում։)»։
Նա նշել է, որ ամուսինը շատ է սիրում իր ձայնը.«Մեծ սիրով է վերաբերվում իմ գործունեությանը եւ միշտ ոգեւորում է ինձ»։
Առաջիկա ամիսների ընթացքում երգչուհին նոր տեսահոլովակ կներկայացնի՝ հանդես գալով հենց հարսի կերպարով:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լենա Ղազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: