×


Լեւոն Արոնյանը եւ Արիանա Քաոիլին նշանադրվել են

“Այս պահից սկսած թող լինի ուրախության տարի: Ո՞վ է կենդանի, հարց եմ տալիս ես. նրանք, ովքեր սիրուց են ծնվել”. ահա այս գրությամբ եւ ստորեւ ներկայացված լուսանկարով Լեւոն Արոնյանը հայտարարել է իր եւ ֆիլիպինուհի Արիանա Քաոիլի նշանադրության մասին:

Արիանա Քաոիլին եւ Լեւոն Արոնյանը


Շախմատիստն իր ընկերուհու մասին BRAVO.am-ին պատմել է դեռ 2011 թվականին: Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ սիրելիին հանդիպել է Եվրոպայում` 2006 թվականի վերջին.“Ավստրալացի մտերիմ ընկերս Արիանայի առաջին ուսուցիչն է եղել: Նա մեզ ծանոթացրեց` կարծելով, որ մտածելակերպով շատ նման ենք”:

Լեւոն Արոնյանը եւ Արիանա Քաոիլին


Գրոսմայստերի ընտրյալը ֆիլիպինյան ծագմամբ ավստրալիացի շախմատիստուհի է: Լեւոնից հետաքրքրվել էինք` մայրը` տիկին Սեդան, ինչպես է վերաբերվում ոչ հայուհի հարս ունենալուն.“Իմ անձնական կյանքը ես եմ տնօրինում, ծնողներիցս էլ կարող եմ խորհուրդ հարցնել: Բախտս բերել է` տան փոքրն եմ, եւ այն վերահսկողությունը, որ քրոջս վրա է եղել, ես չեմ զգացել. միշտ շատ ազատ եմ եղել”:

BRAVO.am
Լուսանկարները` Լեւոն Արոնյանի “ֆեյսբուքյան” էջից եւ "Մարաշլեան ռետրո ֆոտո ատելյե"-ի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW