×


Լեւոն Քոչարյանն իր եւ Սիրուշոյի նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել :)

BRAVO.am-ն արդեն հայտնել է Սիրուշոյի մայրանալու լուրը. սիրված երգչուհին ժամեր առաջ որդի է պարգեւել ամուսնուն` Լեւոն Քոչարյանին: Երջանիկ հայրիկն արդեն տեսել է երեխային, նա նորածնի հետ լուսանկար է հրապարակել իր “ֆեյսբուքյան” էջում. այս մասին տեղեկացնում է asekose.am-ը:

Լեւոն Քոչարյանը` նորածին որդու հետ


Հիշեցնենք, զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսում: Մայրանալու կապակցությամբ Սիրուշոյին շնորհավորել են մի շարք հայտնիներ: “Իմ լավ աղջիկ, ամուր գրկում եմ ձեզ եւ մաղթում Աստծո օրհնությունը”,-գրել է Արմինկան:

Սիրուշոն


BRAVO.am-ը փորձում է կապ հաստատել Լոս Անջելեսում գտնվող նորաթուխ մայրիկի կամ նրա ծնողների` Սյուզան Մարգարյանի եւ Հրաչյա Հարությունյանի հետ` նոր մանրամասներ ներկայացնելու համար:):

Շնորհավորում ենք Սիրուշոյին եւ Լեւոնին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

BRAVO.am 
Լեւոն Քոչարյանի եւ երեխայի լուսանկարը` Asekose.am-ից 

Կարդալ ավելին

Quality Sign BW