Լիլի Դավթյանը տարեվերջին ընտանիք է կազմել: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին BRAVO.am-ին է վստահել կյանքի կարեւրագույն օրվա մնարամասները: Նա լուսանկարներ է տրամադրել նաեւ հարսանեկան ճամփորդությունից:
Լիլիի եւ ընտրյալի` Գոռի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Զույգը որոշել է շեղվել ավանդական երթուղուց եւ միանգամից հանդիպել է եկեղեցում.«Առանց միմյանց տուն գնալու եւ բակային տաշիների էր մեր հարսանիքը»,-պատմել է Լիլին` խոստովանելով, որ չի սիրում հարսանեկան արարողությունները:
Լիլի Դավթյանի հարսանիքին
Եկեղեցում ամուսնական մատանիներով փոխանակվելուց եւ միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց հետո զույգն իր միությունը նշել է ռեստորանային համալիրներից մեկում.«Շատ մտերմիկ եւ ջերմ մթնոլորտում անցավ մեր հարսանիքը: Հրավիրված էին միայն հարազատ մարդիկ: Խնջույքի ընթացքում շատ անակնկալներ եղան. իմ սիրելի թատրոնի ղեկավարը բեմից ջերմ շնորհավորանք հղեց, անակնկալ էր նաեւ երգչուհի Գոհար Հովհաննիսյանի ելույթը»:
Լիլի Դավթյանի հարսանիքին
Խոսելով ամուսնու մասին` Լիլին ասել է, որ նա մասնագիտությամբ իրավաբան է, բայց այլ ոլորտում է աշխատում.«Գոռն իմ համադասարանցին է, որին դպրոցն ավարտելուց հետո երկար տարիներ չէի տեսել: Մեր հանդիպումը շատ պատահական է ստացվել, եւ ես չէի էլ կարող ենթադրել, որ մենք մի օր ամուսնանալու ենք»:
Լիլիթ Դավթյանն` ամուսնու հետ
Հարսանիքից հետո զույգը մեկնել է Եգիպտոս` Ամանորն այնտեղ նշելու.«Շատ ուրախ եւ տարբերվող տոներ ունեցանք: Նոր տարվա գիշերը նաեւ Գոռի տարեդարձն էր, տոնեցինք անծանոթ մարդկանց շրջապատում, բայց չնայած դրան` շատ ուրախ անցավ»,-պատմել է դերասանուհին:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիլի Դավթյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: