×


Լիլիթ Կարապետյան.“Կարծում եմ` մոտ օրերս նա կհայտնվի”

Լիլիթ Կարապետյանը երեկ դարձել է 40 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ թեեւ որոշել էր չնշել տարեդարձը, գործընկերները, մտերիմներն ու անգամ անծանոթներն ուրախ օր են պարգեւել իրեն:

Լիլիթ Կարապետյանն ակումբում նշել է 40-ամյակը


“Կեսգիշերին ծննդյանս օրվա մեկնարկն արդեն իսկ անակնկալ էր: Տիգրան Հարությունյանը, Սարգիս Ավետիսյանը, Գաբին եւ մյուսներն ինձ ստեցին` ասելով, թե երգի պատվեր ունեմ: Երբ սկսեցի երգել, ներկաները մեծ տորթով, ծաղիկներով, հրավառությամբ եւ փուչիկներով շնորհավորեցին: Տղաս էլ հատուկ չէր քնել, զանգահարեց ու շնորհավորեց երգով”,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:

Լիլիթի խոսքով` նվերների, ծաղիկների պակաս չի ունեցել, բազմաթիվ են եղել նաեւ ծանոթ-անծանոթների հեռախոսազանգերը, իսկ որդին` Կարենն, իր ձեռքով պատրաստած խաղաղության աղավնի է նվիրել:

Լիլիթ Կարապետյանի որդին


Երգչուհին նախորդ տարիներին ընկերների հետ ուրախ տոն է կազմակերպել, այս անգամ, սակայն, ոչինչ չէր նախաձեռնել` պայմանավորված 40-ամյակը չնշելու սնոտի ավանդույթով:

“Ինը տարեկանում կորցրել եմ հայրիկիս: Նրա հետ տարեդարձերս մեծ տոնակատարություն էին: Այդ տարիները միշտ այլ են եղել: Հետո մայրս ոչինչ չէր խնայում, որպեսզի չզգամ հորս բացակայությունը, այնուհետեւ եղբայրս է արել ամեն ինչ, որ այդ օրն իսկապես իմը լինի”,-ասել է նա:

Նվերներից երգչուհին առանձնացրել է ընկերուհու տորթը` կնոջ իր իդեալի` Մերլին Մոնրոյի նկարով, անծանոթից ստացած ծաղկեփունջն ու ոսկե մատանին.“Ոչ մի գրություն չկա, որ կռահեմ` ով է, բայց կարծում եմ` մոտ օրերս նա կհայտնվի”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW