“Առաջին ալիքի” հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն այսօր տոնում է ծննդյան 23-րդ տարեդարձը: Այս տարի հաղորդավարուհին սիրելիի` հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ միասին ծննդյան տոնը նշում է Հունաստանում: Լիլիթի խոսքերով, սիրելին ամեն օրն է իր համար տոն դարձնում:
Լիլիթ Մուրադյանը
Սկսած կեսգիշերից Լիլիթն ու Վահեն սկսել են տոնել տարեդարձը: “Վահեն անակնկալների մեծ սիրահար է: Նա չի սպասում առիթի, որպեսզի անակնկալ մատուցի ինձ: Ամեն ինչ սկսվեց ուղիղ եթերում ամուսնության առաջարկից”,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց Լիլիթը:
Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը
Հաղորդավարուհին եւ նշանածը այս տարի որոշել են միասին հանգստանալ: “Որոշեցինք միասին հանգստի մեկնել Հունաստան: Պլանավորել էինք ծննդյանս օրն այստեղ լինել, քանի որ վերադարձին մեզ շատ գործեր են սպասում Հայաստանում: Դժվար թե կարողանանք միասին Հայաստանից բացակայել”,- մեզ հետ զրույցում նշել է Լիլիթը:
Ի դեպ, Վահեն եւ Լիլիթը որոշել են նաեւ ամուսնության օրը. “Կամուսնանանք հոկտեմբերին: Կլինի շատ գեղեցիկ հայկական հարսանիք` միգուցե մի փոքր տարբերվող: Դեռ այս մասին մանրամասնել չեմ ցանկանում”:
Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը
Ինչ վերաբերում է երազանքներին ու նպատակներին, Լիլիթն ինչպես ամեն օր, այսօր էլ Աստծուց խնդրում է խաղաղություն. “Ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն եւ որ հարազատներս միշտ առողջ լինեն: Մնացած ամեն բան մեր ձեռքերում է”:
BRAVO.am-ը շնորհավորում է Լիլիթին ծննդյան տոնի կապակցությամբ, մաղթում անձնական եւ գործնական մեծ հաջողություններ:
Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի անձնական արխիվից եւ Bravo.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: