×


Լիլիթ Մուրադյան.«Համոզված եմ, որ ոչ ոք անտարբեր չի լինի»

Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը տեւական դադարից հետո վերադառնում են հեռուստաեթեր: «Եթե բոլորը»`այսպես է կոչվում հաղորդավարների նոր նախագիծը, որը սեպտեմբերի 17-ից կցուցադրվի Առաջին ալիքով:

Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանը


«Շուրջ 9 ամիս է, ինչ եթերում չենք: Վերադառնում ենք, սակայն աշխատանքային գործընթացը սկսել ենք վաղուց: Սոցիալական թոք-շոու է: Մենք` Հանրային հեռուստատեսությունը, նպատակ ունենք փոխելու մեր հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների եւ այն երեխաների նկատմամբ, որոնք մնում են մեր կյանքի հակառակ կողմում: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր: Երեխա, ով ունի բոլորիս օգնության կարիքը, ում առողջությունը եւ ապագան, ցավոք, միայն իր ծնողների ձեռքերում չեն»,-BRAVO.am-ին ասել է Լիլիթը:

Հաղորդավարուհին նշել է, որ այս ժամանակահատվածն իրենց կյանքի նոր փուլի սկիզբն էր: Աղջկա ծնունդը փոխել է ամուսինների աշխարհայացքը, վերաբերմունքը կյանքի նկատմամբ: Եվ հենց իրենց`արդեն իսկ լիարժեք ընտանիքն է օգնել, որ այս նախաձեռնությանն ընթացք տրվի:

Լիլիթ Մուրադյանը՝ դստեր հետ


Լիլիթը նշել է նաեւ, որ եթերից բացակայության շրջանում, միեւնույն է, աշխատանքի մեջ են եղել էկրանի հակառակ կողմում: Հեռուստադիտողներին շատ են կարոտել, նրանցից բազմաթիվ նամակներ են ստացել եւ  հուսով են՝ կգնահատվի իրենց նոր աշխատանքը:

«Ինձ համար ամենամեծ գնահատականն է, երբ քեզ սպասում են: Միայն մեր հեռուստադիտողն ունի իրավունք մեզ քննադատելու կամ գովաբանելու: Շնորհակալ ենք Հանրայինի ղեկավարներին, որոնք մի մարդու նման կանգնեցին մեր կողքին: Համոզված եմ, որ մեր հաղորդումը միակն է իր նպատակներով, եւ համոզված եմ, որ ոչ ոք անտարբեր չի լինի»,-ասել է նա:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լիլիթի եւ Վահեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW