Լիլի Էլբակյանը եւ Համո Ադիյանն օրերս իրենց դստեր 4-ամյակը եւ որդու ատամհատիկը վերածել էին իսկական դիմակահանդեսի: Երիտասարդ ծնողներն Էլմիրայի համար նրա երազելի ծննդյան տարեդարձն էին կազմակերպել, որին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:
Լիլիի եւ Համոյի դստեր 4-ամյակն ու որդու ատամհատիկը
«Աղջիկս շատ է սիրում իր ծննդյան օրը, բայց մենք ամեն տարի այն նշում էինք մեծերի շրջապատում: Վերջին շրջանում Էլմին ամեն օր համացանցում հետեւում էր այլազգի երեխաների ծննդյան միջոցառումներին եւ կարծիք հայտնում, թե ինչպես պատրաստվենք իր տոնին: Հենց նրա ոգեւորությունն էլ ինձ ու Համոյին միտք տվեց, որ մեր աղջկան անմոռանալի օր պարգեւենք»,- մեզ հետ զրույցում պատմել է դերասանուհին:
Լիլիի խոսքով` «Ալիսը հրաշքների աշխարհում» ներկայացումը դստեր համար ամենասիրելին է, ուստի այս հեքիաթի հերոսներին էլ էին հրավիրել խնջույքին:). «Էլմիին թվում է, թե մեր ներկայացման Ալիսի դերակատարը` Տաթեւիկ Հոռոփյանը, իսկական Ալիսն է, եւ որոշեցինք, որ այդ օրը կունենաք երկու Ալիս՝ Էլմին եւ Տաթեւիկը, որդիս` Էդգարը, նապաստակն էր, ում երկու ատամիկն արդեն երեւում են, ես սեւ թագուհին էի, Համոն էլ՝ թագավորը: Ի դեպ, Էլմին էր ընտրել բոլորիս դերերը, ճիշտ է` ինձ սկզբում ասում էր, թե մեդուզան պետք է լինեմ, բայց հետո խղճաց:): Ուրախալին այն է, որ մեր հյուրերից ոչ միայն երեխաներն էին հեքիաթային հերոսների տեսքով, այլ նաեւ նրանց ծնողները»:
Համոն` դստեր հետ
Երեխաները ջերմորեն են ընդունել խամաճիկներին.«Մանկական սրճարաններում որպես խաղավարներ աշխատող ընկերներս ինձ անականկալ էին արել եւ մեզ հյուր էին եկել ծաղրածուի հագուստներով, արդյունում ունեինք 7 ծաղրածու, հեքիաթների տարբեր հերոսներ եւ փոքրիկ ատամիկ»:
Լիլին ներկայացրել է նաեւ Էդգարի ատամհատիկի արարողության արդյունքները. «Հայրիկիս հայրական կողմը պրոֆեսիոնալ բժիշկներ են, եւ ես շատ եմ ուզում, որ որդիս այդ մասնագիտությունն ընտրի միայն նրա համար, որ հայրս ուրախանա: Ի ուրախություն ինձ, շատ անսպասելի եւ հաճելի կերպով Էդգարն ընտրեց հենց բժշկի մասնագիտությունը, այնուհետեւ անմիջապես վերցրեց երկրորդ թուղթը, ըստ որի էլ ռեժիսոր է դառնալու: Չգիտեմ` ինչպես նրա ապագան կդասավորվի, բայց իսկապես շատ կցանկանամ, որ որդիս այդ ոլորտներ ընտրի. հրաշալի խառնուրդ կլինի»:
Աննա Էլբակյանը` թոռնիկի հետ
Էլմիի նվերների շարքում մայրիկն առանձնացրել է մորեղբոր նվերը.«Ուտել չսիրող փոքրիկների համար նախատեսված ափսեներ են, հուսամ` կօգնեն:): Աղջկաս տորթը եւս Ալիսի պատկերով էր: Ծնողների պարտքն է իրենց երեխաների օրն անմոռանալի դարձնելը, քանի որ հենց այդ հիշողություններով ենք ապրում. սեփական փորձով եմ ասում»:
Ի դեպ, Լիլի Էլբակյանը նախատեսում է «Էդգար Էլբակյան» թատրոնում մանկական նոր ներկայացում բեմադրել`«Ջրահարսը».«Իմ պատկերացմամբ շատ գեղեցիկ է լինելու, ցանկություն ունեմ դեկորատիվ հետաքրքիր լուծումներ ստանալ»:
Տեքստը՝ Անուշիկ Մելքոնյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: