×


Լիլուն ամուսնացե՞լ է

Լիլուն իր «ֆեյսբուքյան» էջում նոր գրառում է կատարել եւ շնորհավորանքներ է ստանում ընտանիք կազմելու կապակցությամբ: Երգչուհու հավանական ամուսնության մասին մանրամասներ կփորձենք ներկայացնել առաջիկայում:

Լիլուն

«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ, գիտեք՝ ինչքան կարեւոր է ինձ համար ձեր սերն ու գնահատականը, առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին, գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարեւորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է...»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք եւ երջանիկ եղեք»,-գրել է Լիլուն` հրապարակելով ստորեւ ներկայացված լուսանկարը: 

Լիլուն ամուսնացե՞լ է

BRAVO.am
Լուսանկարները` Լիլուի «ֆեյսբուքյան» էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW