Լիլուն վերջին օրերին Կրասնոդարում էր եւ սեպտեմբերի 19-ին ելույթ է ունեցել տեղի համայնքի առջեւ: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ համերգն անցել է հաճելի մթնոլորտում. “Դահլիճը լեփ-լեցուն էր… Անչափ շնորհակալ եմ նման ընդունելության համար: Արտիստի համար կարեւորը հենց այդ ջերմությունն է”:
Լիլուն Կրասնոդարում
Երգչուհին, ինչպես եւ խոստացել էր, երաժշտական երեկոյի երկրորդ հատվածում ներկայացրել է ժողովրդական երգեր.“Հայաստանից դուրս բնակվող հայերը կարոտ են այդ գործերին: Սիրով եմ կատարել Սայաթ-Նովայի երգերը: Միջոցառումը վարել է շոումեն Տիգրան Հարությունյանը”:
Լիլուն Կրասնոդարում
Լիլուն տեղեկացրել է, որ հանդիսատեսի խնդրանքով ակապելլա կատարել է “Թամամ աշխարհ պտուտ եկա” երգը.“Ինձ ձայնակցում էր ամբողջ դահլիճը… Մեծ սիրով կրկին ելույթ կունենամ այնտեղ”:
Լիլուն Կրասնոդարում
Նա նաեւ նշել է, որ շարունակելու է նկարահանվել “Yere1” հումորային ծրագրում, բացի այդ, առաջիկայում նոր տեսահոլովակ կներկայացնի, որի ռեժիսորը Նիկ Էգիբյանն է.“Սյուժեի մասին չեմ ուզում խոսել, թող անակնկալ լինի. մի քանի կերպար եմ մարմնավորում: Երգի երաժշտության հեղինակն էլ ես եմ”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլուի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: