×


Լիկա Սալմանյանի տարբերվող 22-ամյակը

Լիկա Սալմանյանը դարձել է 22 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ առաջին շնորհավորանքը ստացել է ընտրյալից.«Այս տարեդարձս փոքր-ինչ տարբերվել է նախորդից: Օրվա առաջին կեսին նշել եմ մեր գեղեցկության սրահի թիմի հետ, հետո արդեն սիրելիիս հետ՝ երեկոյան ընթրիքով»:

Տոնական տորթի մոմերը փչելիս միշտ երազանք մտապահող Լիկան այս անգամ խախտել է ավանդույթը. չի պահել ոչ մի ցանկություն: Իսկ ինչպես նշել է մեզ հետ զրույցում՝ փոփոխությունը չգիտի` ինչով է պայմանավորված:

Լիկա Սալմանյանը


Սիրելիի մատուցած անակնկալի ու նվերի մասին հոբելյարը նախընտրել է չխոսել, նշել է միայն, որ նվերը նրա ոճի մեջ է եղել եւ հաճելի:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ, թե ինքն ու Աշոտ Սարգսյանը երբ են պատրաստվում օրինականացնել հարաբերությունները: Մեր հարցին ի պատասխան` նա ասել է.«Կարգավիճակի փոփոխության հետ կապված ոչինչ ասել չեմ կարող: Աստված առաջ»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լիկա Սալմանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW