×


Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները

Լյուսի Հայրապետյան.«Այդ հարցում ես քրոջս չեմ հասնի»

Հնդկական օվկիանոսն ու Բալիի բնությունը Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանների համար դարձել են յուրահատուկ հանգստի եւ դրական էներգիայի աղբյուրներից մեկը: Մոդել քույրերը վերջերս են վերադարձել, ինչպես իրենք են բնորոշում, հեքիաթ-կղզուց, որտեղ առաջին անգամ չէ, որ մեկնել էին հանգստանալու: BARVAO.am-ի հետ զրույցում Լյուսին պատմել է ճամփորդության, քրոջ հետ հարաբերությունների մասին, եւ ոչ միայն:

Հանգիստը՝ Երեւանում :)

Բալիում հանգստանալն արդեն գեղեցիկ ու էքստրեմալ ավանդույթ է դարձել: Սա, իհարկե, ավելի շատ կարելի է անվանել «չհանգիստ», որովհետեւ սերֆինգի դասերը սկսվում էին առավոտյան ժամը 5:00-ին, իսկ մենք պարելուց ու ընկերական հաճելի զբոսանքներից տուն էինք վերադառնում գիշերը բավականին ուշ: Ամեն առավոտ այդպես քնաթաթախ «հանձնվում» էինք խելահեղ օվկիանոսի ալիքներին՝ չիմանալով, թե հերթական ինչ արկած է պատրաստել մեզ համար: Ամեն օր, երբ չէր ստացվում քնել, իրար ասում էինք՝ «ոչինչ, օդանավում 10 ժամ ունենք անցկացնելու, կքնենք», կամ որ ամենածիծաղելին էր հնչում՝ «ոչինչ, կգնանք Երեւան, կհանգստանանք»:

Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները


«Չեմ համբերում…»

Ճամփորդության վայրը միշտ երկուսս ենք ընտրում: Ձանձրալի, իրար նման օրերով հանգստի տեսակը երբեք էլ չենք սիրել: Բալիում ստացած տպավորություններից եթե մանրամասն խոսեմ, վախենամ, որ իսկույն տոմս կգնեմ ու կտեղափոխվեմ այնտեղ: Բալին միշտ ջերմ է մեզ ընդունում, միշտ վառ էմոցիաներ է տալիս, ջերմ ընկերական երեկոներ, անսպառ էներգիա, բարձ տրամադրություն… Իսկ երբ Բալիին գումարվում է սերֆինգը, հանգիստը դառնում է կատարյալ: Չեմ համբերում, թե երբ եմ նորից գնալու: Եթե չճամփորդեմ, կխելագարվեմ: Ես եւ քույրս գրեթե միշտ միասին ենք ճամփորում:
Մեկս մյուսին լրացնելով` ամեն օրը դարձնում ենք էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ:

Լյուսի Հայրապետյանը


Երկու քույր եւ մեկ բնագավառ

Իրականում հեշտ է: Մենք իրար շատ ենք օգնում եւ միշտ խորհրդակցում տարբեր մտահոգող հարցերի շուրջ: Հազվադեպ է լինում, երբ թեթեւ «իրար միս ենք ուտում», բայց վերջիվերջո, երկուսս էլ կատակի ենք տալիս ու անցնում առաջ: Մեր ծնողները  մեր մանկության դեռ վաղ տարիքից չափից ավելի շատ սեր են ներարկել «քույրեր» բառի մեջ: Դա է այն սյունը, որ չի թողնում օտար քամիների ներթափանցումը:
Նախասիրությունները հիմնականում համընկնում են: Աշխատանքային տարբեր բնագավառներ են ստեղծում իրարից անկախ որոշ նախասիրություններ: Նա չափից շատ կարդում է: Այդ հարցում ես նրան չեմ հասնի:


Բեմահարթակից դուրս մենք ամենահոգատար, ամենազվարճալի ու ամենաաշխույժ քույրերն ենք, որոնք խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով օրվա ընթացքում հանդիպում են հազիվ առավոտյան եւ գիշերը: Մենք շատ սրտացավ ենք իրար հանդեպ։ Եթե նրա մոտ մի բան այն չէ, ես եմ տխրում եւ փորձում լուծումներ գտնել։ Նույնն էլ հակառակն է: Նույնիսկ լինում են դեպքեր, որ քույրս ինձնից շատ է անհանգստանում ինձ համար:

Ներկայի, ապագայի եւ երազանքի մասին

Այժմ աշխատում եմ որպես հաղորդավարուհի առավոտյան «Բարեւ, Երկիր» հաղորդման շրջանակում։ Ուժերս փորձում եմ նաեւ ռադիոյում։ Ապագան դեռ պարզ չէ։ Այս պահին վայելում եմ ներկաս։ Ինչ էլ լինի, վստահ եմ, ժպիտով կընդունեմ:

Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները


Միացյալ Նահանգներում սովորելը նույնպես անհայտ է։ Անգլերենի IELTS քննության փաստաթուղթս եւ նկարչության դասընթացների սերտիֆիկատս դեռ ուժի մեջ են, անյպես որ, ամեն ինչ անկանխատեսելի է: Մեկ էլ տեսար, որոշեցի ու գնացի երազանքիս հետեւից:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լյուսի Հայրապետյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW