«Կարմիր բլուր» սերիալում Մոնիկայի դերակատար Լուիզա Մելքոնյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Սիրո տոնին ընդառաջ երիտասարդ դերասանուհին պատասխանել է նաեւ BRAVO.am-ի սիրային բլից հարցերին՝ խնդրին մոտենալով հումորով:
Սերը հասած ծիրան է, որ դու չուտես` ճիճուն կուտի:), իսկ ավելի լուրջ` այն կյանք է` իր բոլոր գույներով:
Սիրել՝ նշանակում է տեսնել, ընկալել աշխարհը վարդագույն ակնոցով:
Սեր առաջին հայացքից. եթե այդ հայացքը շիլ աչքերի հայացք չէ:): Իրականում կա համակրանք առաջին հայացքից:
Սիրահարվածները նման են գեղեցիկ դասական երաժշտության:
Լուիզա Մելքոնյանը
Սիրո իմ եղանակը տարվա չորս եղանակներն են` կախված եղանակի տեսությունից:):
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել կոկիկությունը:
Վանել` խոսելաձեւը, տգիտությունը:
Տղամարդը պետք է լինի տղամարդ:
Կյանքն առանց սիրո, ինչպես երգում էր Շուշան Պետրոսյանը` «Չեմ կարող ապրել առանց սիրո», լիովին համամիտ եմ:
Երբ սիրում ես, սկսում ես իրապես ապրել:
Հանուն սիրո պատրաստ եմ:
Իմ ապագա ամուսինը չեմ կանխագուշակում` ինչ մասնագիտություն կունենա:
Սիրած էակի կողքին արթնանալը գոհացնող է, ինչպես շոգին` սառը ըմպելիքը:):
Սերը բազմագույն է:
Մինչ ամուսնանալը պետք է դառնալ կայուն եւ ինքնահաստատված մարդ:
Իմ առաջին համբույրը նման էր առաջին համբույրի:
Լուիզա Մելքոնյանը
Շուտ ամուսնանալ` նշանակում է շուտ ամուսնանալ:
Առաջին ժամադրությունը պետք է լինի տպավորիչ եւ անկեղծ:
Երբ սիրում ես, պետք է ընդունես նրան այնպիսին, ինչպիսին կա:
Գուցե տղաներին հարցնեք` ինչն է իմ մեջ նրանց դուր գալիս:
Կամուսնանամ, եթե պատրաստ լինեմ կին եւ մայր դառնալուն:
Չեմ սիրում տղաների, ովքեր պարզապես անձնագրով են արական սեռ:
Բլից հարցերը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Լուիզայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: