“Եվրատեսիլ 2013” երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին պատրաստվում են մասնակցել Լուսինե Աղաբեկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը` “Go-GO” զուգերգով: Թեեւ երգը պատրաստ չէ, հայտեր էլ դեռ չեն ընդունվում, երգիչներն արդեն հայտարարում են իրենց որոշման մասին:
Լուսինե Աղաբեկյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը "Եվրատեսիլ 2013"-ի համար ընտրել են "Go-Go" երգը
BRAVO.am-ի հետ զրույցում Լուսինե Աղաբեկյանի պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը հայտնել է, որ դուետի գաղափարն իրենն է, ինքն էլ Գեւորգին առաջարկել է Լուսինեի հետ երգել. “Կարեւոր չէ, որ Գեւորգը շատ ճանաչված չէ, նա լավ վոկալ ունի, որակով ու ճաշակով երգ են ներկայացնելու: Երգի վրա համատեղ աշխատում են Լուսինեն, Գեւորգը եւ ԴերՀովան: Հաուս ռիթմերով պարային երգ է”:
Արամայիս Հայրապետյանը, Լուսինե Աղաբեկյանը եւ Գեւորգ Մարտիրոսյանն իր պրոդյուսերի` Սամվել Ղազարյանի հետ
“Դեռ չգիտեմ` ովքեր հայտ կներկայացնեն, ինչ շանսեր կունենանք, բայց ուզում ենք անպայման ներկայացնել երգը”, - ասել է Արամայիս Հայրապետյանն ու հավելել` պատրաստվում են երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել ու ներկայացնել հայ հանդիսատեսին:
Գեւորգ Մարտիրոսյանը
Գեւորգ Մարտիրոսյանը նշել է, որ մեկ տարի է` ճանաչում է Լուսինեին եւ իրեն դուր է եկել դուետի գաղափարը. “Երբ Մայիսն առաջարկեց դուետ երգել, մտածեցինք` կարելի է հայտ ներկայացնել “Եվրատեսիլ”-ի նախընտրական փուլին: Երգը մրցույթի չափանիշներին համապատասխան է, այն հնարավոր կլինի լսել հունվարին, քանի որ ըստ մրցույթի կանոնների, հիմա չենք կարող մասսայականացնել, դեռ չենք էլ ձայնագրվել”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Լուսինե Աղաբեկյանի ու Գեւորգ Մարտիրոսյանի արխիվներից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: