×


Լուսինե Թովմասյան. «Վերջին օրը, երբ կարող է ծնվել Արիանան, դեկտեմբերի 31-ն է»

“Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանը Երեւանի ժամանցի վայրերից մեկում օրերս գեղեցիկ խնջույք էր կազմակերպել իր առաջնեկի պատվին: “Baby Shower”-ին` ապագա մայրիկին եւ լույս աշխարհ գալ պատրաստվող երեխային նվիրված միջոցառմանը, ներկա էին գեղեցկուհու քույրը` Իրինան, եւ մտերիմ ընկերուհիները:

Լուսինե Թովմասյանի ապագա երեխային նվիրված "Baby Shower"-ին


«Երեկոյի ընթացքում ընկերուհիներս իրենց նվերները մատուցեցին ապագա բալիկիս, ես էլ նրանց համար էի անակնկալ պատրաստել: Սրահում “Նվերներ” կոչվող հատուկ անկյուն կար: Այդ իրերը նախատեսված էին նրանց համար, ովքեր կհաղթեին մանկական տարբեր խաղերի ժամանակ:)»,-պատմել է նա` հավելելով, որ հրաշալի ժամանակ են անցկացրել:

Լուսինեն փոքրիկի ծննդյանը սպասում է մինչեւ տարեվերջ.«Վերջին օրը, երբ կարող է ծնվել աղջիկս, դեկտեմբերի 31-ն է: Այնպես որ, նրա համար նաեւ ամանորյա նվեր պետք է պատրաստեմ: Գուցե եւ ավելի շուտ ծնվի: Ամեն օր սպասում ենք»:

Լուսինե Թովմասյանը` ընկերուհիների հետ


Ի դեպ, ապագա մայրիկն ու ամուսինը` Արթուր Հովհաննիսյանը, երեխայի անվանակոչման հարցում հստակ որոշում են կայացրել.«Դստերս կկնքենք Արիանա անունով»:

BRAVO.am-ը թեթեւ եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Լուսինե Թովմասյանին:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW