×


Լուսինե Թովմասյանը՝ սպասվելիք հանգստի, 31-ամյակի եւ դստեր մասին

Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ օգոստոսին կմեկնի Հունաստան՝ ծովափնյա հանգստի։ BRAVO.am-ի հետ զրույցում գեղեցկուհին պատմել է, թե ինչպես է արձակուրդը կազմակերպում 2,5 տարեկան դստեր հետ.«Արիանայի հետ երկար ուղեւորություններից խուսափում եմ, այդ պատճառով նախորդ տարի եւս մեկնել էինք Հունաստան: Կլիման բարենպաստ է, եւ երեխայի հետ հարմարավետ է։ Մինչեւ մեկնելը փորձում ենք զովանալ ամռան տապից. երբեմն լողավազաններ ու այգիներ ենք այցելում կամ քաղաքից դուրս գնում»։

Լուսինե Թովմասյանը՝ դստեր հետ


«Արմենիա» հեռուստաընկերության եթերում Լուսինեն ու Ավո Խալաթյանը վարում են «Բարի լույս» ծրագիրը.«Արիանայի հետ մեկ անգամ եմ ուղիղ եթերում եղել, նա անկեղծորեն ու անսպասելի ասաց՝ «Հերիք է խոսեք:)»։ Անընդհատ մտքերը բարձրաձայն արտահայտում է, եթե տեսանկարահանեմ, այդպիսի ծիծաղելի դեպքեր շատ կլինեն։ Առավոտյան հեռուստացույցով ինձ դիտելիս արդեն դրական է արձագանքում, որովհետեւ նախկինում, երբ տնից երկար բացակայում էի, ինձ տեսնելիս լաց էր լինում, ուզում էր՝ կողքին լինեմ։ Մանկապարտեզ դեռեւս չի հաճախում, բայց գնում է զարգացման կենտրոն»։

Լուսինե Թովմասյանը


Հուլիսի 25-ին Լուսինեն կդառնա 31 տարեկան։ Առավոտյան ուղիղ եթերում տարեդարձը նա կնշի գործընկերների հետ.«Այս տարի մեծ խնջույք անելու ցանկություն չունեմ, միայն ամենամտերիմ մարդկանցով կհավաքվենք»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Լուսինե Թովմասյանի «ինսթագրամյան» էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW