×


Լուսինե Բադալյանը

Լուսինե Բադալյանի 38-ամյակի անակնկալներն ու որդիների առաջարկը

Լուսինե Բադալյանը երեկ դարձել է 38 տարեկան: Հաճելի պահերով լի օրվա մասին հաղորդավարուհին պատմել է BRAVO.am-ին` խոստովանելով, որ մեծանալուց չի վախենում:

«Դեռ մանկուց ամեն տարի տարեդարձիս օրն անակնկալների պակաս չեմ ունենում: Այս անգամ էլ բացառույթուն չէր. կեսգիշերին ընկերուհիներս հրավիրեցին ակումբ` երաժշտություն լսելու, որտեղ, պարզվեց, ամուսինս անակնկալ էր պատրաստել ինձ համար` տորթ, ծաղիկներ, հրավառություն… Առավոտվանից էլ անակնկալների շարանը շարունակվեց: Նկարահանման տաղավար «Կենտրոն»-ի գործընկերներս էին ինձ հյուր եկել, երկու թիմով մի լավ սեղան գցեցինք եւ ուրախացանք: Ռադիոյում էլ, ինչպես վստահ էի, հաճելի անակնկալ մատուցեցին: Շատ ուրախ ու հագեցած օր եմ ունեցել, ինչի համար շնորհակալ եմ բոլոր հարազատներիս ու ընկերներիս»,-պատմել է հոբելյարը՝ հավելելով, որ որդիները հատուկ իր ծննդյան օրվա համար գումար են հավաքել եւ հրավիրել միասին գնումներ կատարելու:

Լուսինե Բադալյանի տարեդարձին


Լուլուից տեղեկացանք, որ տոնական 4 տորթ է ունեցել.«Երազանքներս շատ-շատ են, բայց բոլոր մոմերը փչելիս միեւնույն երազանքն եմ մտապահել` ցանկանում եմ, որ ունեցածս երբեք չպակասի»:

Հաղորդավարուհին չկարողացավ մտաբերել իր ամենահիշարժան տարեդարձը. «Մեկը մյուսից հիշարժան է: Բոլոր տարիներին էլ մի շարք հաճելի անակնկալներ եմ ստացել, հաճելի ու անմոռանալի երեկոներ անցկացրել: Ոչ մի տարի հատուկ խնջույք չեմ կազմակերպում ու մարդկանց հրավիրում, բայց հյուրերս այնքան շատ են լինում, որ մեծ խնջույք է ստացվում»,- եզրափակել է նա:

Նյութը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լուլուի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին