Ինչպես արդեն պատմել ենք, Նոր տարվա նախաշեմին Լուսինե Թովմասյանն ամուսնու եւ դստեր հետ ուղեւորվել էր Մալդիվյան կղզիներ: Եվ ահա, այսօր գեղեցկուհին հանգստի ընթացքում արված ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որին կից գրառումից էլ պարզ է դառնում, որ նա եւ աղջիկը վատառողջ են:
«Ձմեռային մռայլ օրերին մի տեսակ ուզում ես մտովի վերադառնալ այնտեղ, որտեղ կա ծով եւ արեւ: Էլ չեմ ասում, երբ այդ չարաբաստիկ վիրուսը հասնում է նաեւ քեզ եւ փոքրիկին, մնում է միայն թերթել նկարները եւ վերհիշել հաճելի պահերը մինչեւ գարնան սկիզբ»,-նշել է նա:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Լուսինեին եւ դստերը:
BRAVO.am


×
9,501






