Մարիամ Շահինյանի գեղեցկուհի դուստրերն իսկական խառնաշփոթ էին ստեղծել BRAVO.am-ի լուսանկարահանման ընթացքում: Հյուրընկալվելով դերասանուհու տանը` ականատես եղանք, թե ինչպես են աղջիկները վազվզում ամբողջ տնով մեկ, հագնում մայրիկի բարձրակրունկները, թռվռում անկողնու վրա, իսկ վերջում, այո, այո, նստում մայրիկի գլխին:): Ուրախ ֆոտոշարքն ուղեկցվում է Մարիամի հետ մայրության թեմայի շուրջ մեր զրույցով:
Մարիամ Շահինյանի դուստրերը
Փոփոխական առօրյա :)
Գեղեցկուհիներիս հետ օրը հագեցած է լինում հիմնականում խաղերով եւ պարերով: Դա այն դեպքում, երբ ամեն ինչ նորմալ է, իսկ երբ ամեն բան նորմալ չէ, օրը հագեցած է իմ բղավոցներով եւ գլխացավով:):
Մարիամ Շահինյանը` դուստրերի հետ
«Միանում եմ նրանց այդ հանցավոր գործում»
Երկու դուստր ունենալն առաջին հերթին երազանքի իրականացում է, հպարտություն եւ չափազանց մեծ պատասխանատվություն: Արփին եւ Լյուսին միշտ զբաղված են խառնաշփոթ ստեղծելով, իսկ ես, երբ զգում եմ, որ այլեւս ուժ չունեմ պայքարելու այդ ամենի դեմ, հանձնվում եմ եւ միանում նրանց այդ հանցավոր գործում, ու սկսում ենք մի լավ գժություններ անել:
Մարիամ Շահինյանը` դուստրերի հետ
«Բացառում եմ…»
Պատժի միակ տարբերակը, որ կիրառում եմ, բղավելն է: Բոլոր մյուս տարբերակների համար դեռ շատ փոքր են: Ի դեպ, մյուս տարբերակների մեջ ծեծը չի մտնում, քանի որ դա բացառում եմ ցանկացած տարիքում:
Մարիամ Շահինյանը` դուստրերի հետ
«Պետք է կիրթ լինեն»
Այս տարիքից սկսած` փորձում եմ քաղաքավարիություն սերմանել նրանց մեջ ամենատարբեր հարցերում: Նրանք պետք է կիթ լինեն, եւ երբ խոսեն, մարդկանց հաճույք պարգեւի նրանց խոսքը, իսկ մյուս` ավելի կարեւոր կետերի համար, կարծում եմ, դեռ մի փոքր վաղ է:
Մարիամ Շահինյանը` դուստրերի հետ
«Իմ ամուսինն ամենալավն է»
Աղջիկներս շատ են սիրում նաեւ հայրիկի հետ խաղալ: Ամեն օր բավական լուրջ պատրաստվում ենք, որպեսզի այնպես անենք, որ երեխաները չտեսնեն հայրիկի դուրս գալը: Ամուսինս շատ հոգատար է, նրան ավելի շատ են լսում, քան` ինձ: Նրան անչափ շնորհակալ եմ երեխաների հարցում մեծ օգնության համար: Գուցե մտածեք` նորմալ է, եւ որ հայրն էլ պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց մեր երկրում դա այնքան էլ տարածված մտածելակերպ չէ, այնպես որ, իմ ամուսինն ամենալավն է:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: