Դերասանուհի, “Laki Dessert Art Studio”-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը երեկ տոնում էր ծննդյան տարեդարձը, իսկ ամենացանկալի նվերը ստացել է այսօր:). ժամեր առաջ ծնվել է նրա եւ դերասան, հաղորդավար, հեռուստաֆիլմերի “Երեւան” ստուդիայի տնօրեն Խորեն Լեւոնյանի որդին:
Լիկա Մեսրոպյանը որդի է ունեցել
“Մեր ցեղում միայն տղաներ են ծնվում եւ ծնվելու:)”. իր “ֆեյսբուքյան” էջում ահա այսպիսի գրառում էր կատարել երջանիկ հայրիկը, որի ուրախությունը հպարտությամբ կիսում է նաեւ եղբայրը` Արսեն Լեւոնյանը.“Ես դեռ երեխաներ չունեմ, բայց Խորենի որդիներին սիրում եմ հոր պես: Հպարտ եմ, որ նրանք մեր տոհմի շարունակողներն են: Ինձ անչափ երջանիկ եմ զգում: Երկրորդ անգամ հորեղբայր դարձա,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դերասանը:
Լիկա Մեսրոպյանը եւ Խորեն Լեւոնյանը ծնողներ են դարձել
Նա հայտնել է, որ նորաթուխ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում, նաեւ մաղթել է, որ բոլոր ամուսինները զգան ծնող դառնալու երջանկությունը. “Ցանկանում եմ, որ շատ ու շատ հայ երեխաներ ծնվեն”:
BRAVO.am-ը շնորհավորում է Խորեն Լեւոնյանին եւ Լիկա Մեսրոպյանին` երեխային մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:):
Տեքստը` Աշխեն Դաշյանի / Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լիկա Մեսրոպյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: