×


Ծնվել է Անետայի եւ Հայկի առաջնեկը :)

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ դերասան-ամուսիններ Հայկ Ավագյանն ու Անետա Օհանջանյանը պատրաստվում են ծնողներ դառնալ: Ուրախ ենք հայտնել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ին՝ 3.550 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Աղջնակին անվանակոչել են Սառա:

Անետա Օհանջանյանը


«Շատ ուրախ եմ, որ առողջ բալիկ ենք ունեցել: Փառք Աստծո, Անետան եւ աղջիկս իրենց լավ են զգում»,-մեզ հետ զրույցում ասել է նորաթուխ հայրիկն ու հավելել.«Ծննդատնից դուրս գալուն պես սկսում եմ կարոտել Սառային: Նրան տեսնելուց ի վեր այլ աշխարհում եմ ապրում. անբացատրելի նոր ապրումներ ունեմ, որ ամեն հայր իր ձեւով է զգում: Թեեւ շատ փոքրիկ է, արդեն կարողացել եմ գրկել»:

Անետա Օհանջանյանը եւ Հայկ Ավագյանը


Հայկը կարծում է, որ դուստր ունենալն այլ պատասխանատվություն է հոր համար.«Գիտեք, վերլուծեցի ու հասկացա, որ աղջիկն ընտանիքի պատիվն է: Ես տղա էլ կունենամ եւ ընկերություն կանեմ նրա հետ»:

BRAVO.am-ը Սառային եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին