BRAVO.am-ն ամիսներ առաջ առաջինն է հայտնել, որ Իռեն Աբելյանը բալիկի է սպասում: Ուրախ ենք տեղեկացնել, որ ամուսնությունից հետո Շվեդիայում բնակություն հաստատած դերասանուհին մայրացել է: Մեզ հետ զրույցում նա խոսել է զգացողությունների մասին եւ տրամադրել փոքրիկի առաջին լուսանկարները:
Ծնվել է Իռեն Աբելյանի առաջնեկը
Իռենի եւ Հովիկի առաջնեկը ծնվել է դեկտեմբերի 19-ին՝ 4կգ քաշով եւ 51 սմ հասակով: Փոքրիկը ծնողների որոշմամբ Շանթ-Իշխան անունն է ստացել: «Անսահման երջանիկ եմ: Մի քիչ տկար եմ, բայց դա անցողիկ է: Կարեւորը՝ առողջ բալիկ եմ լույս աշխարհ բերել»,-ասել է դերասանուհին:
Իռենը պատմել է նաեւ նորածնի հետ առաջին հանդիպման մասին.«Երբ լսեցի երեխայիս առաջին ճիչը եւ նրան կրծքիս դրեցի, աներեւակայելի զգացում ունեցա, հավատս չէր գալիս, որ բնության այդ հրաշագործությունն ինձ հետ էլ պատահեց: Խնդրեցի, որ արագ ամուսնուս կանչեն, միասին վայելենք այդ գերագույն երջանկությունը: Թեեւ նա էլ էր ներկա ծննդաբերությանը, բայց ընթացքում սիրտը չդիմացավ, դուրս եկավ: Մի քանի օր շոկից դուրս չէր գալիս, իսկ այժմ վայելում ենք մեր բալիկի յուրաքանչյուր վայրկյանը»:
Իռեն Աբելյանի առաջնեկը՝ Շանթ-Իշխանը
Դերասանուհին նշել է, որ մայր լինելը մեծ պատասխանատվություն է.«Սիրո ներդրում է: Անշուշտ, կլինեն դժվարություններ, հատկապես, որ առաջնեկս է, բայց դրանք հաղթահարելի են: Հուսամ՝ գերազանց մայր կլինեմ որդուս համար, ինչպես իմ մայրն է ինձ համար»:
BRAVO.am-ը շնորհավորում է Իռենին եւ Հովիկին՝ Շանթ-Իշխանին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Իռեն Աբելյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: