×


Ծնվել է Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի առաջնեկը

Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը, որոնց սիրո պատմությունն ու հարսանեկան արարողության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է, սեպտեմբերի 19-ին ծնողներ են դարձել:):

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանը


Վահագնի մայրիկի պատվին աղջկան անվանակոչել են Ռուզաննա: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3,15 կգ քաշով եւ 51 սմ հասակով.“Ըստ բժիշկների` նա պետք է ծնվեր մինչեւ սեպտեմբերի 30-ը, բայց չհամբերեց եւ ավելի շուտ մեզ երջանկացրեց: Երբ առաջին անգամ տեսա, փոքրությունից մի քիչ վախեցա, լավ է` բժիշկներն ինձ չլսեցին ու նրան իմ գիրկը դրեցին: Երազել եմ այդ պահի մասին, աննկարագրելի էր…”,-BRAVO.am-ին ասել է Լուսին Վարդանյանը:

Լուսին Վարդանյանը դուստր է ունեցել


Նորաթուխ մայրիկի փոխանցմամբ` նախքան ծննդաբերությունը պատրաստել էր երեխայի իրերը եւ զարդարել ննջասենյակը.“Աղջիկս մեր ընտանիքում շատ սպասված էր, ծննդաբերության ժամանակ հիվանդանոցում էր ոչ միայն Վահագնը, այլեւ մեր բարեկամները` մոտ 25 հոգի:)”:

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին երեխայի հետ արդեն տանն է, իսկ խնամքի հարցում նրան օգնում է սկեսուրը. “Գիտեի, որ խնամելը հեշտ չէ, արդեն սկսվել են անքուն գիշերները, բայց, իհարկե, մայր լինելն ամենահաճելի զգացողությունն է”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լուսին Վարդանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW