Bravo.am-ն առաջինն էր, ով հայտնեց երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հղիության մասին լուրը: Այսօր արդեն ուրախ ենք տեղեկացնել, որ ծնվել է զույգի առաջնեկը :): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմին Մովսիսյանը. “Ուռա, նոր հորեղբայր դարձա: Մարտին Մկրտչյանը տղա է ունեցել: Մեր բալիկին առողջություն, բախտավոր, առողջ, Աստծո աջը անպակաս”: Ի դեպ, Մարտինն ու Հռիփսիմեն փոքրիկնին անվանել են Լեո: Երգչուհին առաջնեկին լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում:
Մարտին Մկրտչյանը եւ Հռիփսիմե Հակոբյանը
Մեր նախորդ զրույցում Մարտինի պրոդյուսերը նշել էր. “Մարտինն ու Հռիփսիմեն հաճախ են կեսկատակ-կեսլուրջ վիճում, թե ում նման կլինի երեխան: Յուրաքանչյուրն իրենն է պնդում: Նրանք որոշել են փոքրիկի սեռը մինչ ծնունդը չպարզել եւ անուններ են մտածում ինչպես տղայի, այնպես էլ աղջկա համար”:
Հռիփսիմե Հակոբյանը
BRAVO.am-ը եւս շնորհավորում է Մարտինին եւ Հռիփսիմեին` փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:
Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: