BRAVO.am-ն ամիսներ առաջ տեղեկացրեց, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններ Վիգեն Թադեւոսյանն ու Անի Վարդանյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Եվ ահա ուրախ ենք հայտնել բարի լուր, որ այսօր զույգի բալիկը ծնվել է:
Անի Վարդանյանը եւ Վիգեն Թադեւոսյանը
Անին ամուսնուն դուստր է պարգեւել: Ծնողները փոքրիկին անվանակոչել են Յանա: Մեզ հետ զրույցում նորաթուխ հայրիկն ասել է, որ երկար փնտրտուքներից հետո են ընտրել աղջկա անունը.«Ուզում էինք, որ գեղեցիկ անուն լինի ու նաեւ հետաքրքիր նշանակություն ունենա: Յանա նշանակում է Աստծո ողորմածություն, վարկած կա նաեւ, որ հիմքում արեւի, լույսի եւ ջերմության աստվածուհու անունն է»:
Վիգենն արդեն տեսել է առաջնեկին, նշում է` կինն ու նորածին դուստրն իրենց լավ են զգում.«Անբացատրելի զգացողություններ ունեմ: Դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում. ինձնից նոր մարդ է լույս աշխարհ եկել»:
Անի Վարդանյանը
Դերասանը պատրաստվում է երեկոյան ընկերների ու հարազատների հետ նշել աղջնակի ծնունդը:
BRAVO.am-ը շնորհավորում է դերասաններին` Յանային եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: