×


Ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին :)

Քիմ Քարդաշյանի երկրորդ հղիության մասին աշխարհն իմացավ հունիսի սկզբին, իսկ այսօր արդեն ռեալիթի-շոուների հայազգի աստղն ու ռեփեր Քանյե Ուեսթը շնորհավորանքներ են ընդունում երկրորդ անգամ ծնողներ դառնալու կապակցությամբ:):

Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը


Լուրը Քիմը հայտնել է իր պաշտոնական կայքի միջոցով: Հաղորդագրության մեջ նշված է, որ նա եւ նորածինն իրենց լավ են զգում: Ինչպես ավելի վաղ էինք տեղեկացրել, զույգի երկրորդ երեխան տղա է:

Քիմ Քարդաշյանը


Հիշեցնենք, Քիմի եւ Քանյեի առաջնեկը` Նորթը, ծնվել է 2013 թվականի հունիսին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW