Արամեի եւ Աննա Թովմասյանի ընտանիքը մեծանում է: Նրանց երկրորդ երեխան ծնվել է այսօր առավոտյան:
Բարի լուրը երջանիկ հայրիկը հայտնել է սոցցանցային իր էջերում: Նա ծննդատանն արված լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.«Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»:
Արամեն
Փոքրիկին ծնողները, ինչպես ամիսներ առաջ արդեն հայտնել էին, կանվանակոչեն Մարատ՝ երգչի հայրիկի պատվին:
Զույգի առաջնեկը՝ Աննա Մարիան, 2 տարեկան է:
BRAVO.am-ը նորածին Մարատին եւ աշխարհի բոլոր բալիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am


×
16,130






