Այսօր՝ օգոստոսի 19-ին, լույս աշխարհ է եկել երաժիշտ Արմեն Շահվերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի երեխան: Նորաթուխ մայրիկը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ինքն ու փոքրիկն իրենց լավ են զգում:
Տղային ծնողները Դանիել անունն են տվել:
«Հենց ծնվեց, բժիշկը ցույց տվեց նրան, եւ ես ու փոքրիկս սկսեցինք լացել»,-պատմել է պարուհին:
Ծնվել է Արմենի եւ Միլենայի առաջնեկը
Խոսելով ամուսնու արձագանքի մասին՝ Միլենան ասել է.«Արմենն այժմ աշխարհի ամենաերջանիկն է, մեր կողքից այն կողմ չի կարողանում գնալ, անգամ գիշերն իմ կողքին է մնացել եւ խնամել ինձ»:
Նա նշել է նաեւ, որ պատրաստվում են երկու օրից տուն գնալ:
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ նորածին Դանիելին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի


×
4,684






