Նարե Գրիգորյանը եւ Արամ Շամիլյանը ծնողներ են դարձել: Երգչուհին երեկ որդի է ունեցել: Նա ֆեյսբուքյան իր էջում ծննդատնից լուսանկար է հրապարակել՝ փակելով փոքրիկի դեմքը: Լուսանկարն ուղեկցվում է «Շնորհակալ եմ, Տեր Աստված» գրառմամբ:
Զույգը երեխային անվանակոչել է Ժիրայր:
«Ամուսնուս հայրիկի անունն ենք տալու մեր տղային: Ունենալու է նաեւ երկրորդ անուն, դեռ քննարկում ենք»,- մեզ հետ նախորդ զրույցում ասել էր երգչուհին:
Նարե Գրիգորյանը
Նշենք, որ ամուսիններն ապագա բալիկի սեռը պարզել էին յուրաօրինակ ձեւով. տեսանյութը կգտնեք այստեղ:
BRAVO.am-ը նորածին Ժիրայրին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն մաղթելով:
BRAVO.am
Լուսանկարները՝ Նարե Գրիգորյանի անձնական արխիվից


×
5,503






