×


Ծնվել է Նորա Գրիգորյանի երրորդ երեխան

Նորա Գրիգորյանն այսուհետ երեք երեխայի մայրիկ է: Այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել ռեժիսորի եւ դերասան Էրվին Ամիրյանի երրորդ բալիկը: Աղջնակը ծնվել է 3.8կգ քաշով եւ 43 սմ հասակով: «Ինչպես ծրագրել էինք ես եւ ամուսինս, նրան Ալեքսանդրա անունն ենք տվել»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է բեմադրիչ-ռեժիսորը:

Նա նշել է, որ իրեն շատ լավ է զգում.«Շնորհակալ եմ ծննդատան բոլոր աշխատակիցներին, բժշկուհուս՝ այս խելառ հղիությունս թեթեւ եւ պրոֆեսիոնալ վարելու համար»:

Նորա Գրիգորյանը՝ երեխաների հետ


Նորան արդեն գրկել է փոքրիկին, շուտով նորից կհանդիպեն եւ այլեւս չեն բաժանվի:). «Մայրանալուց ավելի մաքուր, ուժեղ եւ գեղեցիկ երեւույթ չկա: Երջանիկ եմ եւ այնքան խաղաղ: Գիտեք, շատ բաներ են կատարվում կյանքում, բայց հասկացել եմ, որ այս զգացմունքից մաքուր եւ վեր բան չկա. երբ կողքիդ են փոքրիկներդ՝ այդքան սպասված եւ սիրելի, էլ ոչինչ աչքիդ չի երեւում, պետք էլ չի, որ երեւա»:

BRAVO.am-ը նորածին Ալեքսանդրային ու բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին