×


Ծնվել է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի չորրորդ երեխան

38-ամյա Քիմ Քարդաշյանի եւ 41-ամյա Քանյե Ուեսթի ընտանիքը համալրվել է նոր անդամով: Զույգի չորրորդ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Որդու ծննդյան լուրը սոցցանցային իր էջերում հայտնել է Քիմը: 



Ռեալիթի շոուների հայազգի աստղը նշել է, որ նորածինը քույրիկին է նման. «Իհարկե, շուտով կփոխվի, բայց հիմա ուղղակի Չիկագոյի կրկնօրինակն է»:




Ամուսինները չեն շտապում հայտնել երեխայի անունը:


Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին: Նրանց առաջնեկը ծնվել է մինչեւ հարաբերությունների օրինականացնելը` 2013 թվականին: Զույգը երբեք չի թաքցրել, որ երազում է մեծ ընտանիքի մասին:



BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին