×


Կայա Խուրշուդյանը 29-ամյակի տորթը կտրել է \"Տիգրանի մոլորակում\" :)

“Տիգրանի մոլորակը” սերիալում Գայանեի կերպարը մարմնավորող Կայա Խուրշուդյանը երեկ` մայիսի 24-ին, դարձել է 29-ը տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ծննդյան տարեդարձի տորթը կտրել է հենց նկարահանման հրապարակում:):

Կայա Խուրշուդյանը ծննդյան տարեդարձի տորթը կտրել է նկարահանման հրապարակում


“Առաջին շնորհավորանքը լսել եմ ինձ շատ հարազատ ու սիրելի մի մարդուց` Էդուլից”,-ասել է հոբելյարը` հավելելով.“Այդ օրը միշտ տխուր եմ լինում, որովհետեւ չեմ սիրում մեծանալ: Շատ կուզեի փոքրիկ աղջնակ լինեի ու ամեն ինչ սկսեի նորից”:

Ռիչարդ Մադլենյանը եւ Կայա Խուրշուդյանը


Խոսելով նվերների մասին` Կայա Խուրշուդյանը նշել է, որ դրանց թվում են ծաղիկներ, ոսկյա ապարանջան, մատանի եւ օծանելիք. “Դուստրս էլ` Մոնիկան, իր հեղինակած նկարն է նվիրել, որտեղ պատկերված ենք երկուսս:)”:

Կայա Խուրշուդյան.“Շատ կուզեի փոքրիկ աղջնակ լինեի ու ամեն ինչ սկսեի նորից”


Դերասանուհին մեզ հետ զրույցում հայտնել է, որ 29-ամյակի առթիվ խնջույք չի կազմակերպել.“Պապիկիս մահվանից հետո չեմ նշում: Ուրախությամբ եմ հիշում այն տարեդարձս, երբ նշում էի իր հետ. 5-ամյակիս կապակցությամբ մեծ խնջույք էինք կազմակերպել: Ամենալուսավոր տարեդարձս է եղել, որովհետեւ իմ ամենասիրելի մարդը կողքիս էր”:

BRAVO.am-ը շնորհավորում է Կայա Խուրշուդյանին` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական վերելքներ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravoa.m/
Լուսանկարները` Կայա Խուրշուդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW