Կանանց հաճախ հետաքրքրում են սեքսուալ արտաքին ու վարք ունենալու գաղտնիքները: Տղամարդկանց գերելու որոնումներում գեղեցիկ սեռը երբեմն մոռանում է ուշադրություն դարձնել մի շարք մանրուքների, որոնք մեծ խոչընդոտ են հանդիսանում նրանց դուր գալու հարցում:
Եվ այսպես, կնոջ ամենից ոչ սեքսուալ հատկանիշը չխնամված լինելն է: Սա նշանակում է մանիկյուրի եւ պեդիկյուրի բացակայություն, կեղտոտ կոշիկներ, չհարդարված վարսեր, ինչպես նաեւ ավելորդ մազածածկույթ եւ տհաճ հոտ: Խոսքը միայն քրտինքի կամ ծխախոտի հոտի մասին չէ, վանող են նաեւ բերանի խոռոչի վատ հոտը կամ օծանելիքի “ճչացող” բույրը:
Կնոջ սեքսուալ գրավչության գաղտնիքները բացահայտող իր գրքում Դեւիդ Գրայսը գրում է. “Իհարկե, երբեմն ներելի է չխնամված տեսքը, բայց երբ տղամարդը կնոջը միայն մեկ անգամ է հանդիպում խանութում կամ երեկույթին, նա չգիտի` դա պատահականություն է, թե մշտական բնույթ է կրում”:
Ցածր ինքնագնահատականը եւս նվազեցնում է սեքսուալությունը: Տղամարդիկ միանգամից զգում են, որ կինը բարդույթներ ունի կամ ինքնավստահ չէ: Իսկ դրա պատճառ կարող են հանդիսանալ ավելորդ քաշը, անտարբերությունը սեփական արտաքինի հանդեպ, հրապուրիչ լիենլու ցանկության բացակայությունը, հոգնատանջ տեսքը, ոչ ճիշտ ընտրված ներքնազգեստը եւ այլն: Ճնշված կանայք վանում են տղամարդկանց ու կորցնում են գրավչությունը նրանց աչքերում:
Սեքսուալ երեւալու համար ավելորդ ջանքեր գործադրելը հիմնականում հակառակ արդյունք է ունենում: Տղամարդկանց դուր չի գալիս նաեւ կնոջ ագրեսիվությունը, նյութապաշտությունը, ընդգծված կարճ հագուստը, ավելորդ կպչունությունը, կեղծավորությունը:
Ոչ սլացիկ կեցվածքն ու ծանր քայլվածքը նույնպես կարող են “սպանել” կնոջ սեքսուալությունը:
Կանանց ոչ սեքսուալ սովորույթներից են նաեւ ոչ քաղաքավարի պահվածքն ու վուլգարությունը: Տղամարդկանց կարծիքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչը չպետք է լինի տղամարդանման, կոպիտ, բռի, էժանագին տեսքով, անուշադիր, փնթփնթան:
Կանանց ոչ սեքսուալ 6 սովորույթների հետ համաձայնության-անհամաձայնության կամ լրացումներ անելու ցանկության դեպքում օգտագործիր մեկնաբանությունների հատվածը:):
BRAVO.am
Աղբյուրը` medikforum.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: