×


“Կարապի լճի” շուրջ հնի ու նորի պայքարը կներկայացնի “Երեւան. XX դար”-ը

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում ամեն կիրակի ցուցադրվում է Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագծի հեռուստատեսային տարբերակը, որը վարում է Ռուզան Մելյանը: Հոկտեմբերի 28-ին ժամը 21:30-ին բաց մի թողեք “Կարապի լճի”-ի մասին հաղորդումը:

“Երեւան. XX դար” հաղորդումը վարում է Ռուզան Մելյանը


“Կարապի լիճը” Երեւանի խորհրդանիշներից մեկն է եւ հաջորդ տարի տոնելու է իր 50-ամյակը: Հաղորդումը ներկայացնում է լճի ստեղծման պատմությունը եւ բացահայտում է, որ հնի ու նորի պայքարը մայրաքաղաքում արդիական էր նաեւ 60-ական թվականներին:
 
Հեռուստատեսային տարբերակի ստեղծման համար Մեդիամաքս-ը համագործակցում է “Թումո Դիզայն” ընկերության հետ:

"Երեւան. XX դար" հեռուստատեսային նախագծի նկարահանումներին


Ընդհանուր առմամբ, “Երեւան. XX դար” հեռուստատեսային տարբերակի շրջանակներում 12 հաղորդում կնկարահանվի: Առաջին հաղորդումները նվիրված էին “Էրեբունի-Երեւան” շատրվաններին, “Կոզիրյոկ” սրճարանին եւ “Կասկադ”-ին, որոնք առաջարկում ենք դիտել ստորեւ: 

BRAVO.am
Լուսանկարները` Մեդիամաքս-ի





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW