×


Կարեն Ասլանյանը՝ «Դեպի երազանք»-ում նկարահանված հայտնիների մասին

Այսօրվանից «Արմենիա Պրեմիում»-ի եթերում կցուցադրվի նոր՝ 25 մասանոց «Դեպի երազանք» հեռուստասերիալը, որի մասին արդեն պատմել ենք: Գլխավոր հերոսին մարմնավորող Կարեն Ասլանյանը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր կերպարի եւ նկարահանումների մասին:

Քրիստինա Եղոյանը եւ Կարեն Ասլանյանը՝ նոր սերիալի նկարահանումներին


««Առաջնորդները» սերիալի ավարտից հետո առաջարկ ստացա ներկայանալ նոր նախագծում: Կերպարս ամբողջովին տարբերվում է մինչ այս կերտած իմ բոլոր դերերից. մարմնավորում եմ Արմանին, ով իրավաբան է: Չեմ կարող ասել՝ որքանով է ինձ հարազատ այս կերպարը, բայց նա շատ կազմակերպված, համառ, կայուն, նպատակասլաց անձնավորություն է»,-նշել է նա:

Միհրան Ծառուկյանը եւ Կարեն Ասլանյանը


Դերասանը պատմել է, որ մեկ ամսից ավելի տեւած նկարահանումներն անցել են շատ լավ մթնոլորտում.«Այդպես էր, իհարկե, նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի, ռեժիսոր Կարեն Ամյանի եւ ամբողջ թիմի շնորհիվ: Հաճելի էր աշխատել նրանց հետ եւ անհրաժեշտության դեպքում ստանալ նրանց աջակցությունը»:

Կարեն Ասլանյանը՝ նոր սերիալի նկարահանումներին


Սերիալում Կարենի խաղընկերներն են Քրիստինե Եղոյանը, ով գլխավոր հերոսուհուն է մարմնավորում, Շուշան Երիցյանը, Յուլիա Ֆինկը, Լեւս Դավթյանը եւ այլ դեմքեր.«Նախագծում նկարահանվել են նաեւ հայտնի երգիչներ, հաղորդավարներ, ռեժիսոր, որոնք իրենք իրենց են մարմնավորել: Կարծում եմ՝ նոր մոտեցում է եւ հաճելի կլինի հեռուստադիտողին»,-ավելացրել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Կարենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին