×


Կարինա Դանելյանը եւ Տիգրան Վարդանյանը մկրտել են իրենց դստերը :)

Կարինա Դանելյանը եւ Տիգրան Վարդանյանը 5 ամիս է` վայելում են մայր եւ հայր լինելու բերկրանքը:): BRAVO.am-ը պատմել է, որ մարտի 5-ին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը, իսկ երեկ` օգոստոսի 10-ին, նորաթուխ ծնողները մկրտել են իրենց աղջնակին:):

Կարինա Դանելյանը եւ Տիգրան Վարդանյանը մկրտել են իրենց դստերը


Հաղորդավարուհու եւ ֆուտբոլիստի դստեր` Մարիկայի մկրտությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Երեխայի կնքահայրը դիզայներ, ռեժիսոր Գեորգի Հարությունյանն է:

Տիգրան Վարդանյանը` դստեր` Մարիկայի հետ


Դեռ նշանադրված ժամանակ Կարինա Դանելյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ վստահ է` սիրելիի հետ կկարողանա իր երազած ընտանիքը ստեղծել.“Ինձ լավ ճանաչում եմ, գիտեմ` ում հետ կարող եմ մեկ հարկի տակ ապրել: Հասկացա, որ Տիգրանն այն մարդն է, ում հետ պատրաստ եմ լուրջ քայլերի գնալ”:

BRAVO.am
Լուսանկարները` Կարինա Դանելյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW