×


Կարինե Օհանյանն ամուսնացել է Հունաստանում

Բելգիահայ երգչուհի-մոդել Կարինե Օհանյանը եւ հույն երգիչ Ջեյսոնը սեպտեմբերի 3-ից այր ու կին են։ Հարսանիքի օրն էլ պատահական չեն ընտրել. 2 տարի առաջ հենց այդ օրն են նրանք ծանոթացել Բեռլինում՝ հեղինակ-կատարողների երաժշտական մի նախագծի ժամանակ։

Կարինե Օհանյանը եւ հույն երգիչ Ջեյսոնն ամուսնացել են


Հունաստանի Պեֆկոխորի ծովափնյա շրջանում տեղի ունեցած պսակադրությանը  ներկա են եղել զույգի ընտանիքի անդամները եւ մտերիմները՝ ժամանած Լոս Անջելեսից, Պրահայից, Բանգկոկից, Թունիսից, Փարիզից, Աթենքից, Բեռլինից, Բաղդադից, Նյուրեմբերգից, Երեւանից ու այլ քաղաքներից. «Միջազգային հարսանիք էր։ Հունական ներկայացումը եղավ՝ «Սեբետիկո» անվամբ կրակե պարով, ես էլ, իհարկե, պարեցի հարսի պարը։ Երեկոյի երգերը հայկական ու հունական միքսեր էին։ Մենք չենք երգել, ամուսինս ասաց, որ հարսանիքի օրը չի ուզում աշխատել», - պատմել է Keyoh-ը։

Հույն երգիչ Ջեյսոնը եւ Կարինե Օհանյանն ամուսնացել են


Նորահարսը BRAVO.am-ի հետ կիսվել է օրվա հուզիչ պահերով.«Երբ հարսի շորով դուրս եկա, տատիկս ուրախությունից արտասվում էր։ Նաեւ երբ Ջեյսոնին եկեղեցում տեսա, նա շատ հուզված էր, իսկ ես ահավոր լարված էի, որովհետեւ հունարեն դեռ չեմ հասկանում»։

R’n’B եւ Pop ոճերում հանդես եկող երգչուհու հարսանեկան լուսանկարները կհրապարակենք շուտով։ Նշենք, որ հարսի զգեստը պատրաստել է Պրահայում բնակվող մոդելավորող Մարիամ Ղարիբյանը, եւ երգչուհին հատուկ զգեստի համար մի քանի անգամ մեկնել է Պրահա.«Ոչ ոք շորը նախապես չէր տեսել: Բոլորն ասացին, որ հենց այդպես էլ՝ ոչ շաբլոն զգեստով էին ինձ պատկերացնում։ Ջեյսոնը շատ էր հավանել. եկեղեցում պսակադրության ժամանակ նա ականջիս հայերենով շշնջաց՝ «Դու թագուհի ես»»:

Կարինե Օհանյանն ամուսնացել է


Հարսանիքից առաջ եւ հետո զույգը հյուրերի հետ մի ամբողջ շաբաթ ծովափնյա հանգիստ է վայելում, այժմ նրանք Հալկիդիկի թերակղզում են.«Ամեն օր մի առիթ նշել ենք, հյուրերի մի մասը դեռ մեզ հետ են։ Շուտով կմեկնենք Միացյալ Նահանգներ՝ հանգստանալու»։

BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով անսահման երջանկություն եւ ամուր ընտանիք։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարինե Օհանյանը
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW