×


“Կարմենը” կրկին Օպերային թատրոնի բեմում է

Տեւական ընդմիջումից հետո հանդիսատեսը կրկին հնարավորություն ունի վայելել “Կարմեն” օպերան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, դիրիժորները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը եւ Աթանես Առաքելյանը: Ներկայացմանը մասնակցում է Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը` խմբավար Էմմա Առաքելյանի ղեկավարությամբ:

“Կարմենը” կրկին Օպերային թատրոնի բեմում է


“Մի քանի տարի շարունակ քննարկվում ու պլանավորվում էր “Կարմենը” ներկայացնել Օպերային թատրոնում, սակայն հարգելի պատճառներով դա տեղի չէր ունենում: Վերջապես այս տարվա մեջ մեզ հաջողվեց աշխատել օպերայի նոր բեմադրության վրա: Հույս ունեմ, որ մեր հանդիսատեսը կհավանի նորացված բեմադրությունը”,-մեզ հետ զրույցում նշել է թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:

“Կարմենը” կրկին Օպերային թատրոնի բեմում է


Նա հույս է հայտնել, որ մինչ տարեվերջ կներկայացվի երկու լիովին նոր բեմադրություն, այդ թվում` նաեւ մանկական: Թատրոնի տնօրենի խոսքով` “Կարմեն”-ի նոր բեմադրությունը տարբերվում է դասական օպերայից, հատուկ կարվել են նոր հանդերձներ, որոնց նկարիչն է Աստղիկ Ստեփանյանը, իսկ օպերային ներկայացման նկարիչն է ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանը:

“Կարմենը” կրկին Օպերային թատրոնի բեմում է


Կարմենի դերում հանդես են գալիս Ինգա Կարապետյանցն ու Նարինե Անանիկյանը, Խոսեին մարմնավորում են Լիպարիտ Ավետիսյանը, Սարգիս Աղամալյանն ու  Հովհաննես Այվազյանը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի  /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW