×


Կարմիր գորգ եւ կարմիր զգեստ. Լիլուն ներկայացրել է իր “Քեզ” CD-ն :)

Այսօր` Սուրբ Վալենտինի օրը, Լիլուն ներկայացրել է իր նոր` “Քեզ” կոչվող ձայնասկավառակը: Շնորհանդեսին երգչուհին երկրպագուների եւ ընկերների համար մակագրել է իր թվով երրորդ CD-ի առաջին օրինակները, նրանցից էլ ստացել գեղեցիկ ծաղիկներ ու հուշանվերներ:

Լիլուն ներկայացրել է իր "Քեզ" ձայնասկավառակը


“Jose” ակումբում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել երգիչներ Մհերը, Նիկ Էգիբյանը, Վարդան Բադալյանը, “Արմենոիդս” խմբի հիմնադիր, սերիալային դերասան Էդգար Ռոստոմյանը` կնոջ` մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ, դիզայներներ Գեորգի Հարությունյանը, Արամ Նիկոլյանը եւ ուրիշներ:  

Լիլուն


“Այս ձայնասկավառակս տարբերվում է նախորդներից իր պրոֆեսիոնալիզմով: Տարեցտարի ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում` էլ ավելի լավ երգեր մատուցելու երկրպագուներիս: Կարծում եմ` ալբոմս հաջողված է: Այն հասցեագրված է յուրաքանչյուր երկրպագուիս”,-BRAVO.am-ին ասել է Լիլուն:

Լիլուն եւ Նիկ Էգիբյանը


“Քեզ” CD-ում  ներառված է 10-ը երգ: Երգչուհին համագործակցել է երաժիշտ, գործիքավորող Նիկ Էգիբյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշել է` Լիլուին մեծ հաջողություններ է ցանկանում.“ Շատ սիրում ու հարգում եմ իրեն: Կարծում եմ` բավական հետաքրքիր ու կոմերցիոն ձայնասկավառակ է ստացվել` որոշակի հայկական ուղղվածությամբ: 8 երգի գործիքավորումը ես եմ արել:”
 

Լիլուն


Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն էլ է կարծիք հայտնել Լիլուի մասին.“Ինձ համար նա առանձնանում է թե′ յուրահատուկ ոճով, թե′ երգացանկով: Եզակի երգչուհիներից է, ով համարձակ է եւ չի վախենում նոր բան անելուց: Ցանկանում եմ իրեն միշտ այսպես տարբերվող տեսնել: Մաղթում եմ մեծ լսարան, հետաքրքիր գործեր ու շարունակել չվախենալ տարբերվելուց”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW