×


Կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանը մեր oգնության կարիքն ունի

Տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի մոտ ախտորոշվել է արյան սուր լեյկոզ: Վարդանը, ով չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա ոլորտում, այսօր մեր օգնության կարիքն ունի:

Վարդան Զիլֆուղարյանը


Հունվարից Վարդանը Գերմանիայում է եւ բուժում է ստանում Դորտմունդ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ինչպես Մեդիամաքսին հայտնել է Վարդանի քույրը` Աննա Զիլֆուղարյանը, բուժման գործընթացը բաղկացած է լինելու մի քանի փուլից:

Մասնավորապես, այս օրերին Վարդանը ստանում է քիմիոթերապիայի առաջին կուրսը, «սակայն սա գործընթացի սկիզբն է, նրան սպասվում է եւս մի քանի կուրս, որոնց պետք է հաջորդի ողնուղեղի փոխպատվաստումը»: 

Բուժմանը զուգընթաց Վարդանի հարազատները բանակցում են գերմանական տարբեր կլինիկաների հետ: Քննարկումների արդյունքում պարզ կլինի բուժման համար անհրաժեշտ գումարի վերջնական չափը: Նախնական տվյալներով՝ միայն ողնուղեղի փոխպատվաստման համար անհրաժեշտ է մինչեւ 150 հազար եվրո: Նշված գումարը չի ներառում քիմիոթերապիայի հաջորդ փուլերը:

Վարդան Զիլֆուղարյանը


Մեր խմբագրության անունից առողջություն ենք մաղթում Վարդանին, որը վերջերս նաեւ հայրիկ է դարձել: Լիահույս ենք, որ յուրաքանչյուրս մեր ներդրումը կունենանք Վարդանի ապաքինման գործում:

Ստորեւ ներկայացնում ենք Վարդան  Զիլֆուղարյանի բուժման նպատակով բացված հաշվեհամարները:


ՀՀ տարածքում փոխանցումների համար՝

Բանկի անվանումը` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Ստացողի անուն ազգանուն՝ Ռուզաննա Պերճյան

Ընթացիկ հաշիվ

220009204516001 USD

220009208897000 AMD

Քարտից քարտ փոխանցումների համար՝

4355053921823094 VISA

Ռուսաստանից փոխանցումների համար.

(Для переводов из России)

4276380042304142 Սբերբանկ (Сбербанк)

Միջազգային փոխանցումների համար.

For international transfers:

Correspondent bank:

DEAUTSCHE BANK TRUST COMPANY AMERICAS

SWIFT: BKTRUS33

Beneficiary bank:

ACBA-CREDIT AGRICOLE BANK

SWIFT: AGCAAM22

correspondent account n. 04422200 (DO NOT use as beneficiary account number)

Beneficiary name: Ruzanna Pertshyan

Beneficiary account number: 220009204516001

Bank details:

ACBA-Credit Agricole Bank CJSC

1 Byron St. 0009 Yerevan, Armenia

email: transfers@acba.am

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW