×


Կծնվի Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի երկրորդ երեխան :)

Նունե Եսայանը շուտով ամուսնուն` դերասան Ավո Խալաթյանին կպարգեւի երկրորդ երեխան: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է իր հղիության մասին լուրը, սակայն բալիկի լույս աշխարհ գալու ամիսը եւ այլ մանրամասներ չի ցանկացել հայտնել:

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել


Ամուսնական զույգի առաջնեկը` 6-ամյա Հենրին, որն այժմ սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարանում, եւս անհամբեր սպասում է փոքրիկի լույս աշխարհ գալուն.“Նա արդեն մեծ տղա է եւ ամեն ինչ հասկանում է: Շուտով կկատարվի որդուս ցանկությունը”,-նշել է երգչուհին:

Ավո Խալաթյանը եւ Նունե Եսայանն` առաջին հղիության ժամանակ


BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Նունե Եսայանին:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ ԷԼ Style ամսագրի

Կարդալ ավելին

Quality Sign BW