×


Կյանքը հինգ երեխայի հետ. Գոհար Հարությունյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը

Գոհար Հարությունյանի եւ Մնացական Թումասյանի մեծ ընտանիքին անդրադարձել ենք օրեր առաջ, երբ նրանք նշում էին պսակադրության եւ համատեղ կյանքի 13-րդ տարեդարձը: Ամուսինները նախատեսել էին գեղեցիկ կերպով տոնել հոբելյանը, հյուրեր հրավիրել, սակայն համավարակը խանգարեց:

Մնացական Թումասյանը եւ Գոհար Հարությունյանը


Դե, իսկ առիթը նշանավորել են ընտանեկան գեղեցիկ ֆոտոշարքով: «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսները կրող գեղեցկուհին եւ ամուսինը հինգ երեխաների հետ լուսանկարվել են իրենց առանձնատան բակում: Այս անգամ նրանք համագործակցել են լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանի հետ:

Գոհար Հարությունյանի դուստրերը


Հիշեցնենք, մեր նախորդ զրույցում Գոհարը պատմել էր ընտանեկան ներդաշնակ առօրյայի, հաղթահարած դժվարությունների եւ խոստումը չդրժելու մասին.«Տոնական երեկոն տանն ենք անցկացրել՝ երեխաների հետ: Նվերներով էլ չենք փոխանակվել. այս պայմաններում նվեր գնելու հարցն էլ դժվար լուծելի է: Հոգու խորքում ուրախ ենք, որ կարողացել ենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու այսքան տարի հաշտ պահել մեր ընտանիքը»:

Մնացական Թումասյանի եւ Գոհար Հարությունյանի ընտանիքը


«Մենք էլ՝ մյուս զույգերի պես, շատ դժվարությունների միջով ենք անցել: Շատերին թվում է՝ հայտնի մարդկանց կյանքում ամեն ինչ այլ է, խնդիրներ չունեն, երջանիկ եւ անհոգ են ապրում, պետք է խոստովանեմ, որ այդպես չէ. մենք էլ բազում խնդիրներ ու տարաձայնություններ ենք ունենում, որոնք ժամանակի ընթացքում շտկում ենք ու առաջ շարժվում»,- ասել է Գոհարը: Շարունակությունն՝ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էդգար Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին