Արամ Չախոյանն ու կինը` Աննա Պողոսյանը, պարզվում է, ծնվել են նույն օրը: Այսօր` հուլիսի 27-ին, նրանք նշում են իրենց ծննդյան տարեդարձը: Հաղորդավարը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ միմյանց շնորհավորել եւ նվերներով փոխանակվել են կեսգիշերին:
Արամ Չախոյանը` կնոջ հետ
«Արդեն շատերից եմ շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ ստացել: Օրս ուրախ եմ սկսել: Դեռ երեկվանից քեֆի մեջ ենք: Այս օրերին ոչ միայն իմ ու կնոջս, այլ նաեւ ընկերներիցս ոմանց ծննդյան օրերն են: Երեկ մտերիմ ընկերոջս ամառանոցում էինք հավաքվել` նշելով իր տարեդարձը, այսօր մերը կնշենք, վաղը` մյուս ընկերոջինս»,- ասել է Արամը:
Հաղորդավարը մեծ խնջույքների սիրահար չէ, մարդաշատ վայրեր աշխատում է հնարավորինս քիչ այցելել.«Նախընտրում եմ ինձ համար շատ կարեւոր ու թանկ մարդկանց միջավայրում ուրախանալ` վստահ լինելով, որ շրջապատված եմ հարազատներով, ովքեր ի սրտե ուրախանում են»:
Արամ Չախոյանը` կնոջ հետ
Վերհիշելով մինչ այս ունեցած ամենատպավորիչ ծննդյան օրը` Արամը մտաբերել է 30-ամյակը, որը մեծ շուքով է նշել: Խոսելով նվերներից` նա ասել է, որ նախապատվությունը տալիս է անակնակալներին. «Սովորաբար ինչ ինձ պետք է, ինքս գնում եմ, չեմ սպասում, որ նվիրեն: Նվերներ ստանալ այնքան էլ չեմ սիրում, կողմնակից եմ, որ ինչ-որ իրեր գնելու փոխարեն հաճելի անակնկալներ մատուցեն, որոնք միշտ կհիշվեն: Ընկերներս իմանալով ինձ` միշտ յուրօրինակ անակնկալներ են մատուցում»:
Նրանից տեղեկացանք, որ աշխատանքային զբաղվածության պատճառով հանգստի կմեկնի սեպտեմբերին: Արամն ու կինն արձակուրդները կվայելեն Հունաստանում:
BRAVO.am-ը շնորհավորում է ամուսիններին եւ ամենայն բարիք մաղթում:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արամ Չախոյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: