×


Կրկնակի տոն Խորեն եւ Լիկա Լեւոնյանների ընտանիքում :)

Խորեն եւ Լիկա Լեւոնյանների համար սեպտեմբերը եռակի տոնական է:): Օրերս Լիկայի ծննդյան տարեդարձն էր, հետո էլ դերասան-ամուսինները նշել են իրենց որդու` Արամի 1-ամյակն ու ատամհատիկը:

Լիկա եւ Խորեն Լեւոնյաններն` իրենց որդու հետ


Ըստ BRAVO.am-ի հավաստի աղբյուրի՝ ատամհատիկի արարողության ժամանակ փոքրիկն ընտրել է դիրիժորի մասնագիտությունը:): Սեպտեմբերի 5-ին Երեւանի բացօթյա սրճարաններից մեկում տեղի ունեցած խնջույքին մասնակցել են հայտնի զույգի բարեկամներն ու ընկերները:

Փիրուզագույնի եւ սպիտակի համադրությամբ գեղեցիկ ձեւավորված տոնական տորթը հենց Լիկա Լեւոնյանն է պատրաստել: Արամի մայրիկը մինչ որդու լույս աշխարհ գալը չի սիրել ու չի կարեւորել իր ծննդյան օրը, իսկ այսուհետեւ այն նվիրելու է որդու տարեդարձին պատրաստվելուն:): Հիշեցնենք` Լիկայի եւ որդու ծննդյան օրերը հաջորդում են իրար:

Խորեն եւ Լիկա Լեւոնյանների որդին` Արամը


Նրանց ընտանիքում այս ամիս նշելու մեկ առիթ էլ կա. սեպտեմբերի 16-ին լրանում է Խորեն Լեւոնյանի ծննդյան 32-ամյակը:

BRAVO.am-ը Արամին մաղթում է առողջ ատամիկներ եւ անհոգ մանկություն :):

BRAVO.am
Լուսանկարները՝ Լեւոնյանների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW