Հայկական աստղաբույլը վերջին օրերին Սոչիում էր՝ մասնակցելու առաջին անգամ իրականացվող «Տարվա երգ» մրցանակաբաշխությանը: Երաժշտական նոր նախագծի շրջանակում մայիսի 31-ին մրցանակների են արժանացել տարվա լավագույն հիթերի կատարողները:
Սոֆի Մխեյանը եւ Արամեն
Միջոցառումը հրաշալի առիթ է դարձել հայտնիների համար միասին լավ ժամանակ անցկացնել, ինչն ակնհայտ է նաեւ Սոֆի Մխեյանի՝ «ֆեյսբուքյան» պաշտոնական էջում հրապարակած լուսանկարներից, որոնք էլ ներկայացնում ենք:
Սոֆի Մխեյանը, Էրիկը, Ավետ Բարսեղյանը, Արման Հովհաննիսյանը եւ Հայկոն
Մասնակիցների թվում է եղել նաեւ Նազենի Հովհաննիսյանը, ով իր կարծիքն է հայտնել «Տարվա երգ»-ի մասին.«Սոչիում «Արմենիա» հեռուստաընկերության եւ «Պոզիտիվ»-ի մրցանակաբաշխությունն անցավ շատ ջերմ, անմիջական ու մի տեսակ կարոտած։ Մենք բոլորս երբեմն ունենք պարզապես լավ շփման կարիք»։
«Տարվա երգ» մրցանակաբաշխության մասնակիցները
BRAVO.am
Լուսանկարները՝ Սոֆի Մխեյանի «ֆեյսբուքյան» էջից


×
12,079





