Մինչ “Հայաստանի ձայն” դառնալը Մերի Մնջոյանը BRAVO.am-ին պատմել էր իր անցյալի, ներկայի ու ապագայից սպասումների մասին` նշելով, որ երգում է 4 տարեկանից, իսկ նախնական երաժշտական կրթությունը ստացել է Գյումրիի “Դեղձանիկ” մանկապատանեկան համույթում:
"Հայաստանի ձայն" Մաշա Մնջոյանը
“Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախագիծն ավարտվել է, “The Voice”-ի հայկական տարբերակի հաղթողն էլ, կարելի է ասել, վերադարձել է դեպի սկիզբ :). երգչուհին երեկ` ապրիլի 8-ին, այցելել է “Դեղձանիկ”-ի սաներին:
Մաշա Մնջոյանն այցելել է Գյումրիի "Դեղձանիկ" համույթի սաներին
Դեռևս տնակային պայմաններում գործող այս համույթը ջերմագին ընդունելության է արժանացրել իր նախկին սանին: Երեխաները լուսանկարվել են Մաշա Մնջոյանի հետ եւ հաճելի շփում ունեցել:
"Դեղձանիկ" մանկապատանեկան համույթի սաները
Տեքստը` Քնարիկ Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Գեւորգ Գեւորգյանի եւ “Հայաստանի ձայնը” նախագծի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: