Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին տուգանել է` Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցությունից՝ սահմանված վերջնաժամկետից ուշ հրաժարվելու համար: Այս մասին “Իտառ-Տաս”-ին հայտնել է ԵՀՄ լրատվամիջոցների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննիկա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը:
Որոշումը կայացվել է Հեռուստատեսային կոմիտեի եւ Եվրոպական հեռարձակողների միության խորհրդականների խմբի կողմից՝ գործն ուսումնասիրելուց հետո: “Որոշված ժամկետից հետո մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած երկիրը չի կարող փոխել իր որոշումը”,-ասել է Աննիկան:
Հայաստանին տուգանել են "Եվրատեսիլ 2012"-ին մասնակցությունից հրաժարվելու համար
Արդյունքում՝ Հայաստանը պետք է մուծի մրցույթին մասնակցության վճարը, որի չափը չի նշվում, ինչպես նաեւ՝ այդ գումարի 50 տոկոսի չափ տուգանք: Բացի դա, ինչպես հայտնել է Նիբերգ-Ֆրանկենհաուզերը, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ հեռարձակմամբ եւ առանց ընդհատումների ցուցադրի “Եվրատեսիլ 2012”-ի եզրափակիչը: Իսկ վերոնշյալները չանելու դեպքում, մեր երկիրը կարող է զրկվել “Եվրատեսիլ 2013”-ին մասնակցելու իրավունքից:
Գրեհեմ Սթրոնգը, Գոհար Գասպարյանն ու Սիետսե Բաքերը
BRAVO.am-ը Եվրոպական հեռարձակողների միության որոշման մասին փորձել է խոսել “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հետ, որը հրաժարվել է մեկնաբանել լուրը` պատճառաբանելով իր “զբաղված լինելը”: Մենք կփորձենք կապ հաստատել նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ եւ պարզել Հ1-ի անելիքներն այս ուղղությամբ:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: