×


Հայկոն շուտով երկու ձայնասկավառակ կթողարկի եւ մենահամերգ կտա

ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն շուտով կթողարկի միանգամից երկու ձայնասկավառակ: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը նշել է, որ առաջին` իր հեղինակային երգերով CD-ն, որն, ամենայն հավանականությամբ, կանվանի “Ես քեզ սիրահարվել եմ”, արդեն պատրաստ է, իսկ երկրորդի` “Ռոմանսներ”-ի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Հայկոն


Նա տեղեկացրել է, որ նոր ալբոմների աշխատանքներից բացի, վերջին շրջանում զբաղված է “Հայաստանի ձայնը” նախագծով, որի երաժշտական պրոդյուսերն է: Երգիչը պատմել է նաեւ, որ ամիսներ առաջ մեծ պատասխանատվությամբ աշխատել է “Գարեգին Նժդեհ” ֆիլմի երաժշտությունը ստեղծելու վրա: 

“Սա վեցերորդ ֆիլմն է, որի կոմպոզիտորն եմ: Կարծում եմ` իմ ամենակարեւոր աշխատանքներից մեկն է: Ամիսներ շարունակ պարզապես չեմ կարողացել մոտենալ գործիքին` երաժշտությունը գրելու համար: Սակայն Գարեգին Նժդեհի կյանքի ավելի խոր ուսումնասիրություններից հետո ինձ ի վերջո հաջողվեց երաժշտություն գրել ֆիլմի համար եւ արդյունքից գոհ մնալ”,-ասել է Հայկոն:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը "Գարեգին Նժդեհ" ֆիլմի պրեմիերային


Երգչի համար թե′ “Գարեգին Նժդեհ” ֆիլմի, թե′ “Հայաստանի ձայնը” նախագծի շրջանակում համագործակցություններն այնքան կարեւոր են եղել, որ նա անգամ հետաձգել է իր` 2012 թվականին նախանշված մենահամերգը.“Առաջիկայում անպայնան հանդես կգամ մենահամերգով: Այն գրեթե պատրաստ է. ընդամենը մի քանի շտրիխ է մնում ավելացնել ու հարմար պահ գտնել այն իրականացնելու համար”:

Հայկոն "Հայաստանի ձայնը" նախագծի երաժշտական պրոդյուսերն է


BRAVO.am-ի հարցին, թե մոտավորապես երբ կլինի մենահամերգը` Հայկոն նշել է, որ կաշխատի երկար չսպասեցնել իր երկրպագուներին :):

Հիշեցնենք, որ Հայկոն մարտի 8-ին ներկայացրել է իր նոր ձայնասկավառակից “Ես քեզ սիրահարավել եմ” երգը, որը կարող եք լսել այստեղ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, Հայկոյի անձնական արխիվից, “Designe Deluxe” ամսագրի եւ Արթուր Հովակիմյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW